«Հայկական ժամանակը» գրում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար: Օրաթերթի հաղօրդմամբ` հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է «Գազպրոմի» հետ, որպեսզի գազի գինը չփոխվի կամ թանկացումները լինեն ավելի քիչ: Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բանակցությունների առաջին փուլի ընթացքում «Գազպրոմին» համոզել չի հաջողվել: Բանակցությունները դեռ շարունակվում են, բայց դրանց լավատեսական հեռանկարը չափազանց փոքր է: Թերթը նշում է, որ ներկայումս ՀՀ-ին գազը, ըստ պաշտոնական տվյալների, «Գազպրոմը» մատակարարում 11000 խմ-ն 180 դոլարով, իսկ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով` 220 դոլարով: Եթե ՀՀ-ին մատակարարվող գազը թանկանա, ապա առնվազն նույն չափով գազը կթանկանա նաև սպառողների համար:
Գազի գինը կբարձրանա՞
«Հայկական ժամանակը» գրում է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների հաղորդմամբ, այս տարվա հոկտեմբերի 1-ից բարձրացվելու է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը: Ըստ այդմ, 1000 խմ գազը ՀՀ սահմանին կարժենա 280 ԱՄՆ դոլար:
Օրաթերթի հաղօրդմամբ` հաջորդ տարվա հունվարի 1-ից գազի գինը կդառնա արդեն 320 դոլար: Ներկայումս հայկական կողմը բանակցում է «Գազպրոմի» հետ, որպեսզի գազի գինը չփոխվի կամ թանկացումները լինեն ավելի քիչ: Սակայն, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բանակցությունների առաջին փուլի ընթացքում «Գազպրոմին» համոզել չի հաջողվել: Բանակցությունները դեռ շարունակվում են, բայց դրանց լավատեսական հեռանկարը չափազանց փոքր է: Թերթը նշում է, որ ներկայումս ՀՀ-ին գազը, ըստ պաշտոնական տվյալների, «Գազպրոմը» մատակարարում 11000 խմ-ն 180 դոլարով, իսկ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տվյալներով` 220 դոլարով: Եթե ՀՀ-ին մատակարարվող գազը թանկանա, ապա առնվազն նույն չափով գազը կթանկանա նաև սպառողների համար: