Լրահոս

05.07.2012 10:55


Օզբիլիսը «Այաքս»-ի կազմում պոկերի հեղինակ է դարձել

Օզբիլիսը «Այաքս»-ի կազմում պոկերի հեղինակ է դարձել

Հոլանդիայի չեմպիոն Ամստերդամի «Այաքսը» հուլիսի 4-ին ստուգողական հանդիպում է անցկացրել «Օլդենզալ» սիրողական ակումբի հետ և հաղթել է 11:0 ջախջախիչ հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ամստերդամցիների մեկնարկային կազմում է եղել և դարձել է չորս գոլի հեղինակ: Օզբիլիսը փոխարինվել է խաղի 70-րդ րոպեին:

Ավելացնենք, որ հուլիսի 7-ին ամստերդամցիները ստուգողական հանդիպում կանցկացնեն Հոլանդիայի առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Էմենի» հետ: Հիշեցնենք, որ «Էմենի» կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Նորայր Մամեդովը:

Այս խորագրի վերջին նյութերը