Անկախության և ինքնիշխանության վերահաստատու՛մն է հայ հասարակության գերխնդիրը
ՀՀ քաղաքական վերնախավի լուռ համաձայնությամբ՝ ՀՀ Անկախության Հռչակագիրը 1993-ից սկսած մոռացության մատնվեց հասարակական ու մշակութային, ընկերային ու քաղաքական հարաբերություններում: Փոխարենը, աստիճանաբար, ի հայտ եկավ ու ձեւավորվեց հիմքից իսկ մերժելի, հոռի ու այլանդակ մի մշակույթ, որը պայմանավորված էր ՀՀ-ի ընտրած զարգացման արտաքին եւ ներքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշումներով` պայմանավորված եւրոպական, կովկասյան, եւրասիական ինտեգրման եւ ազատ շուկայի ընտրությամբ:
Եւրոպական ինտեգրումն ուղղորդվում է շատ որոշակի եւրոպական քաղաքական չափորոշիչներով ու պարտադրանքներով, եւրասիականը` ռուսականը, ուղղորդվում է տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական չափորոշիչներով: Ընդունելով երկու կողմերի առաջարկները` ՀՀ իշխանությունները շրջանցեցին ՀՀ Անկախության Հռչակագիրը: Քսան տարին բավարար եղավ, որ հանրությունը սկսի գրել ու խոսել ՀՀ անկախության ու ինքնիշխանության կորստի իրական վտանգի մասին, բոլոր ոլորտներում:
1994-ի զինադադարից ի վեր, մեր կյանքում հաստատված համեմատական խաղաղության պայմաններում, մոռացության մատնվեց ՀՀ Անկախության Հռչակագիրը, որի արդյունքում ունենք շատ մեծ կորուստներ: Հեռանում են հայրենիքից` այլակերպ ու այլանդակ անարդարությունների ու բռնությունների հետ բախվելուց հետո: Առավել ցավալի է, երբ հեռանում են կյանքից` նույն այդ այլակերպ ու այլանդակ անարդարությունների ու բռնությունների հետ բախվելուց հետո: Դրա վերջին զոհը դարձավ ՀՀ Ազգային բանակի սպա Վահե Ավետյանը, ով դաժանաբար սպանվեց իր արյունակցի կողմից՝ «Հարսնաքար» ռեստորանում: Հասկանալի է, որ այս սպանությունը շատ որոշակի պատիժ ու պատասխանատվություն է ենթադրում, սակայն հանրությանն այլեւս պակասում է օրենքի գերակայությունը, որն անհնար է լրացնել միայն ինքնաբուխ մի պոռթկումով:
ՀՀ իշխանությունների կանխամտածված հրաժարումը ՀՀ Անկախության Հռչակագրի սկզբունքներից հասարակությանը պարտադրում է այնպիսի հարաբերություններ, որոնց զոհը դառնում է նույն այդ հասարակությունը, եւ հասարակության յուրաքանչյուր անդամ, նույնիսկ, անկախ նրա զբաղեցրած սոցիալական - հասարակական դիրքից:
Ահա թե ինչու պետք է հստակ ձեւակերպել, որ ՀՀ-ի փրկության ուղին` ՀՀ Անկախության Հռչակագրի դրույթների վերագործարկումն է: Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը բացարձակ հիմք է` սոցիալականության, իրավականության եւ ժողովրդավարության, անկախության եւ ինքնիշխանության հաստատման համար Հայաստանում, որի կիրառումը կարող է վերջ դնել բոլոր տեսակի անիրավություններին ու բռնություններին:
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության Արտաքին գործերի հանձնաժողով