Հայ տաղանդ. հնարավորություն տանք տաղանդավոր հայ երիտասարդներին
Հուլիսի 3-ին Նարեկացի արվեստի միությունում <<Հայ տաղանդներ>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ խմբակային ցուցահանդեսի բացում: Ցուցահանդեսի մասնակիցները երեքն էին՝ Սոնա Ստեփանյան, Հասմիկ Զախարյան, Վահագն Թադևոսյան:
Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Լիանա Ամիրխանյանին: Նրա խոսքերով <<Հայ տաղանդներ>> ծրագրի շրջանակներում ինքը եւ ծրագրի կայացմանն աջակցողները փորձում են հնարավորություն տալ հայ տաղանդավոր երիտասարդներին՝ ներկայանալու:
<<Այս ծրագիրը շարունակական է լինելու, հիմա ներկայացվում են երեք տաղանդավոր երիտասարդների աշխատանքներ, սակայն մենք դեռ պետք է ներկայացնենք այլ երիտասարդների եւս, ընդ որում ոչ միայն Հայաստանում>>, - ասաց Լիանա Ամիրխանյանը: Նրա խոսքերով ծրագրի շրջանակներում այս ցուցահանդեսից հետո դարձյալ ՆԱՄ-ում լինելու է մեկ ուրիշը երեխաների մասնակցությամբ եւ համերգ:
Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՆԱՄ-ին՝ երիտասարդ տաղանդավոր արվեստագետների ներկայացման հարցում անշահախնդիր կերպով աջակցելու համար:
Իր հերթին ՆԱՄ հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը շնորհակալություն հայտնեց ՆԱՄ-ում ցուցադրվելու համար, ինչպես նաեւ արվեստագետներին հանձնեց ՆԱՄ խորհրդանշական նռները՝ նշելով, որ Նարեկացիի առաքելություններից մեկն էլ հենց երիտասարդներին հնարավորություն տալն է:
Ցուցահանդեսին ներկայացվել են դեկորատիվ կիրառական արվեստի, գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ:
<<Ինձ համար անսպասելի առաջարկ էր. մասնակցել այս ցուցահանդեսին: Սա նաեւ ազդակ էր, որ շարունակեմ ստեղծագործել>>,-ասաց ցուցահանդեսի մասնակիցներից Հասմիկ Զախարյանը: Հասմիկը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի ուսանողուհի է:
Մասնակիցներից Սոնա Ստեփանյանը եւս ուսանողուհի է. Գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողուհի է: <<Աշխատանքներս 9-ն են: Իմ գործերը Լիաննան համացանցի միջոցով է տեսել, հետո առաջարկեց մասնակցել այս ցուցհանդեսին: Կուզեի՝ համագործակցությունը շարունակական լիներ>>,-ասաց նա:
Ի տարբերություն աղջիկների՝ ցուցահանդեսի մասնակից միակ տղամարդ արվեստագետը՝ Վահագն Թադեւոդյանը, ավելի փորձառու է, նախկինում էլ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Նրա աշխատանքներից այս պահին ՆԱՄ-ում ցուցադրվում են 7-ը:
Ցուցադրված գործերը ՆԱՄ-ում կարող եք դիտել մինչեւ հուլիսի 8-ը:

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն