Լրահոս

05.07.2012 00:36


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարին

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավարին
Հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՊՀ հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ, «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևին:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգանում է դաշնակցային հարաբերություններին բնորոշ ակտիվ և կանոնավոր բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, վերելք ապրող տնտեսական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության, ամուր իրավապայմանագրային դաշտի առկայության պայմաններում, ինչը լավ հիմք է ծառայում հարաբերությունների առավել ամրապնդման համար: Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հումանիտար ոլորտում կապերի զարգացումը և ամրապնդումը հատուկ կարևորություն ունեն:

Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Կոսաչևը բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի և Ռուսաստանի միջև դինամիկ զարգացող փոխհարաբերությունների վերաբերյալ: Քննարկվեցին երկկողմ կրթական, մշակութային և գիտական կապերը խորացնելու, էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Անդրադարձ կատարվեց ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը