Լրահոս

04.07.2012 16:46


Սուքիաս Ավետսիյանին էլ պատգամավորական մանդատ հասավ

Սուքիաս Ավետսիյանին էլ պատգամավորական մանդատ հասավ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Հարությունյանի գրանցումը։ Նա ինքնաբացարկի մասին դիմում էր ներկայացրել: Ու քանի որ Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները նույնպես դադարել են, ԿԸՀ–ն նրա պատգամավորական մանդատը տվել է  ՀՀԿ–ի ցուցակի հերթական հաջորդ համարին՝ Սուքիաս Ավետիսյանին:

Նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. հուլիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության ինը ընտրատարածքների 17 համայնքում։ 16-ում՝ հերթական, մեկում՝ արտահերթ ընտրություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը