Հուլիսի 2-ին՝ ժամը 19։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի և որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, փակեղի և մկանների վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ, որը օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, 24-ամյա կինը ապակու բեկորով հարվածներ է հասցրել իրեն և վնասվածքներ պատճառել:
Կինը ներկայացվել է ոստիկանություն: Նրա աչքի շրջանում առկա են եղել կապտուկներ:
Կինն ապակու բեկորով հարվածել է ամուսնուն