Համատեղ նախաձեռնություն՝ ի օժանդակություն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։
Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որն իր մեջ ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում, որոնք իրավական խորհրդատվություն կտրամադրեն ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին։ Նախագիծն իրականացվում է «Մարդու իրավունքների տուն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Հիշեցնենք նաև, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երրորդ հուշագիրն է, որն ուղղված է առանձին խոցելի խմբերի աջակցությանը։ Հուշագրեր են ստորագրվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ՝ ուղղված Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև Շվեյցարիայի դեսպանության հետ՝ կանանց և երեխաներին բռնությունից պաշտպանելու նպատակով։