TIR Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը գերակշռող է դարձել գործարքի գնի կամ առաջին մեթոդի կիրառումը
Բիզնեսի համար ավելի բարենպաստ և թափանցիկ միջավայր ստեղծել, միաժամանակ՝ չթուլացնել հսկողությունը. առաջնորդվելով այս սկզբունքով` Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետևողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչև ձևակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում:
ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական և ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձևակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը, որտեղ շատ արագ են տեղայնացվում կոմիտեում իրականացվող բարեփոխումները: Մաքսատան 2012-ի առաջին 5 ամիսների ցուցանիշները վկայում են, որ զգալի ավելացել են ոչ միայն բյուջետային մուտքերն, այլև ընթացակարգերի պարզեցման արդյունքում, ի տարբերություն նախորդ տարիների, մաքսային ձևակերպումներում ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդներից գերակշռող է դարձել գործարքի գնի կամ առաջին մեթոդի կիրառումը, ինչն, ըստ ՊԵԿ Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Բորիկ Սարգսյանի, բարեփոխումների` տեխնիկական միջոցների կատարելագործման, մաքսային վարչարարության ուժեղացման, հսկողական գործառույթների ավելի արդյունավետ կիրառման արդյունք է. «Եթե 2011-ի առաջին 5 ամիսների ընթացքում մաքսատանը առաջին մեթոդով ձևակերպվել է 1100, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում իրականացվել է 1700 գործարք: Ընդհանուր առմամբ, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության մոտեցումը փոխվել է. եթե անցած տարի օգտագործվել են միայն առաջին և չորրորդ մեթոդներն, ապա 2012-ին բոլոր մեթոդներն էլ կիրառվել են: Միաժամանակ զգալի աճել է բեռնափոխադրումների ծավալը, ինչը, բնականաբար, արտացոլվել է ձևակերպումների քանակական և պետբյուջե գանձվող հարկերի և տուրքերի ցուցանիշներում: 22 տոկոսով ավելացել է ներմուծումը, իսկ 33.5 տոկոսով՝ բյուջետային մուտքերը»: Ընդ որում, մաքսային ձևակերպումներում գործարքի գնի մեթոդի կամ ինչպես ընդունված է գործարարների շրջանում անվանել` 87-րդ հոդվածը կիրառվում է, երբ հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիարժեք են և արժանահավատ: Հայտարարատու Հովակիմ Բանգոյանը վստահեցնում է, որ փաստաթղթերի ճիշտ ցանկի ներկայացման դեպքում ՊԵԿ-ն ընդառաջում է և շատ ավելի հաճախ է 87-րդ հոդվածի կիրառման թույլտվություն տալիս. «Բեռները ձևակերպվում են գործարքի գնի մեթոդով, ինչն էականորեն հեշտացնում է մեր աշխատանքը, ժամանակ և գումար ենք խնայում»:
Նշենք, որ Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատունը գործում է 2001թ.ից, իսկ մինչ այդ` 1996-ին, Հայաստանը միացել էր Միջազգային ճանապարհային փոխադրումների միջազգային կոնվենցիային: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող, նախապես ապահովագրված ապրանքների մաքսային ձևակերպումներն այստեղ իրականացվում են բացառապես TIR կոնվենցիայով նախատեսված գրքույկների կիրառմամբ: Մաքսատան պետ Բորիկ Սարգսյանի խոսքով, ձևակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ. բոլոր գործընթացներն իրականացվում են բրոքերների կամ ինքնահայտարարագրման միջոցով: Սակայն անհրաժեշտության դեպքում, գործարարներն իրենց մտահոգությունների շուրջ կարող են պարզաբանումներ ստանալ հենց մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց պարզաբանվում է մանրամասնորեն և տեղում անմիջապես լուծում ստանում: Մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով հայաստանյան կառույցը հայտարարատուներին ներկայանում է արագ և որակյալ սպասարկմամբ. եթե նախկինում ձևակերպումն օրեր էր տևում, ապա այսօր հաշված րոպեների ընթացքում է կատարվում ամբողջ գործընթացը: Միջազգային ճանապարհային փոխադրումների համակարգում հնարավորինս նվազեցվել են այն դժվարությունները, որոնց կարող են բախվել փոխադրողները, վստահեցնում է ՄՃՓ մաքսատան պետը: Նոր լուծումների անընդհատ կիրառմամբ ձգտում են միջազգային չափանիշներին միշտ համընթաց լինել, մանավանդ, երբ խոսքը գնում է միջազգային առևտրին առնչվող մաքսային ընթացակարգերին. □ՊԵԿ բարեփոխումները շատ արագ են տեղայնացվում մեր մաքսատանը, սակայն այս ձեռքբերումներով մենք չենք բավարարվում. մեր աշխատանքները շարունակական են՝ ուղղված սպասարկման կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը□,- վստահեցնում է Բորիկ Սարգսյանը: Վերջին ամիսների ցուցանիշները և դիտարկումները մեկ անգամ ևս փաստում են, որ գործարարներն արդեն իրենք են շահագրգռված ներկայացնել լիարժեք և արժանահավատ փաստաթղթեր, ինչը մաքսատան պետի հավաստմամբ, ՊԵկ-բիզնես սերտ համագործակցության արդյունք է` պայմանավորված բարեփոխումների գործընթացով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին