Սխալ են համարում հեռուստաեթերի որակի հարցով նախագահին դիմելը
Կամերային երաժշտության թատրոնի գեղարվեստական ղեկավար ԴավիթՀակոբյանըհայաստանյան այսօրվա իրավիճակը նմանեցնում է գլադիատորների ժամանակաշրջանին՝ այն ժամանակ էլ օլիգարխների՝ արիստոկրատների ձեռքով արյուն էր հեղվում: Հեռուստաեթերի որակի հարցով ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանին դիմելն էլ Դավիթ Հակոբյանը նմանեցնում է «բարիցարին» դիմելուն.
–Նշանակում է, որ ոչ մի հույս չունեն, և դիմում են «բարի թագավորին»: Այդպես դարերով եղել է Ռուսաստանում: Մենք մտածել ենք, որ նախագահը միշտ բարի է և անպայման լուծելու է մեր հարցը: Օրինական երկրում նախագահն ի՞նչ գործ ունի սրա հետ:
Դերասան ՏիգրանՆերսիսյանի կարծիքով էլ՝ մենք գժանոցիմեջենքապրում, բայց չի կարելի պնդել, թե սպանություններ, հանցագործություններ, ինքնասպանություններ հրահրողները սերիալներն են.
–Քաղաքական գործիչն ասում է՝ էդ սերիալներից է, որ ընտրակաշառք են վերցնում, սերիլաներն են պատճառը, որ լավ չեն անցել ընտրությունները։ Սրա համար բոլո՛րս ենք մեղավոր։
Նա նույնպես սխալ է համարում հեռուստաեթերիորակի հարցով նախագահինդիմելը, քանի որ, ըստ նրա, դրա համար կա Հանրային խորհուրդը։
Սխալ են համարում հեռուստաեթերի որակի հարցով նախագահին դիմելը
Կամերային երաժշտության թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը հայաստանյան այսօրվա իրավիճակը նմանեցնում է գլադիատորների ժամանակաշրջանին՝ այն ժամանակ էլ օլիգարխների՝ արիստոկրատների ձեռքով արյուն էր հեղվում: Հեռուստաեթերի որակի հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմելն էլ Դավիթ Հակոբյանը նմանեցնում է «բարի ցարին» դիմելուն.
–Նշանակում է, որ ոչ մի հույս չունեն, և դիմում են «բարի թագավորին»: Այդպես դարերով եղել է Ռուսաստանում: Մենք մտածել ենք, որ նախագահը միշտ բարի է և անպայման լուծելու է մեր հարցը: Օրինական երկրում նախագահն ի՞նչ գործ ունի սրա հետ:
Դերասան Տիգրան Ներսիսյանի կարծիքով էլ՝ մենք գժանոցի մեջ ենք ապրում, բայց չի կարելի պնդել, թե սպանություններ, հանցագործություններ, ինքնասպանություններ հրահրողները սերիալներն են.
–Քաղաքական գործիչն ասում է՝ էդ սերիալներից է, որ ընտրակաշառք են վերցնում, սերիլաներն են պատճառը, որ լավ չեն անցել ընտրությունները։ Սրա համար բոլո՛րս ենք մեղավոր։
Նա նույնպես սխալ է համարում հեռուստաեթերի որակի հարցով նախագահին դիմելը, քանի որ, ըստ նրա, դրա համար կա Հանրային խորհուրդը։
7or.am