Լրահոս

04.07.2012 19:41


Օտարերկրացուն կողոպտողը հայտնաբերվել է

Օտարերկրացուն կողոպտողը հայտնաբերվել է
2011 թ. մայիսի 18-ին, ժամը 11.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել «Հայբիզնես» հյուրանոցի  ադմինիստրատորը   և հայտնել, որ հյուրանոցի   սենյակներից  մեկից գողացել են հաճախորդի պայուսակը:
Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 11.15-ին «Սուրբ Սարգիս» եկեղեցու դիմաց գտնվող Հրազդանի կիրճում անհայտ անձը բացահայտ հափշտակել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 1958 թ. ծնված  Բարբարա Դ.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են նրա անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է գումար և արևային ակնոց:
Ս/թ հուլիսի 3-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողները   Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 1987 թ. ծնված Արամայիս Հ.-ին, որը խոստովանել է, որ հիշյալ կողոպուտը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը