Գործադիրում անհրաժեշտ են համարում զուգարաններից օգտվելու մշակույթ ձևավորել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյաննայսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է համարել մեր երկրում զուգարաններից օգտվելու մշակույթձևավորել:
–Հայաստանում անվճար զուգարան չպետք է լինի: Հանրային զուգարանները պետք է լինեն վճարովի, որ լինեն մաքուր։ Այլապեսշատ արագ վերածվում են աղբանոցների,-ընդգծել է նա։
Մ. Ապրեսյանը նաև ասել է, որ պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ հասարակական զուգարանների թիվը լիարժեք բավարար չէ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2010թ.կառավարությունը որոշել էր2 բիոզուգարանձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ հատկացնել։
Գործադիրում անհրաժեշտ են համարում զուգարաններից օգտվելու մշակույթ ձևավորել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է համարել մեր երկրում զուգարաններից օգտվելու մշակույթ ձևավորել:
–Հայաստանում անվճար զուգարան չպետք է լինի: Հանրային զուգարանները պետք է լինեն վճարովի, որ լինեն մաքուր։ Այլապես շատ արագ վերածվում են աղբանոցների,-ընդգծել է նա։
Մ. Ապրեսյանը նաև ասել է, որ պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ հասարակական զուգարանների թիվը լիարժեք բավարար չէ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2010թ. կառավարությունը որոշել էր 2 բիոզուգարան ձեռքբերման համար պետական բյուջեից 100 մլն դրամ հատկացնել։
7or.am