Տնտեսական

04.07.2012 14:12


Կառավարությունն առաջարկում է արգելել համայնքների ղեկավարների ձեռնարկատիրական գործունեությունը

Կառավարությունն առաջարկում է արգելել համայնքների ղեկավարների ձեռնարկատիրական գործունեությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է համայնքային և հանրային ծառայողների իրավահարաբերություններին։ Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը