Լրահոս

04.07.2012 13:56


Ամերիկացի գիտնականները 3D տպիչի վրա արհեստական լյարդ «կտպեն»

Ամերիկացի գիտնականները 3D տպիչի վրա արհեստական լյարդ «կտպեն»

Ամերիկյան գիտնականները շատ մոտ են արհեստական լյարդ ստեղծելուն։ Նրանց հաջողությունները պայմանավորված են արյունատար անոթների մատրիցայի ձեռքբերմամբ։ Գիտնականներն արդեն վաղուց են 3D տպիչի միջոցով բջիջներ սարքում ու փորձում հյուսավածք ստեղծել, սակայն մինչ այս բջիջները մահանում էին, ու հյուսվածք՝ որպես այդպիսին, հնարավոր չէր ստեղծել։  Այժմ փորձագետները կարծում են, որ այդ խնդիրը կարելի է լուծել շաքարի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։

–Խնդիրն այն  է, որ այդ բջիջները չեն կարողանում կազմել հյուսվածք ու մահանում են,– պարզաբանում է Փենսիլվանիայի համալսարանից բժիշտ Ջորդան Միլլերը։

Այժմ Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները ստեղծել են անոթային համակարգ, որը կենդանի է պահում արհեսատականորեն ստեղծած բջիջները և նրանց հնարավորություն ընձեռում հյուսվածք ձևավորել։ Հետազոտության մասնակիցներից մեկը՝ Սանգիթ Բհաթիան, ասել է, որ այդ ամենը շատ նման է կարաս պատրաստելուն. նյութը լցնում են ակնամոմե կաղապարի մեջ, ապա սպաում, մինչև ակնամոմը հալվի։ Տվյալ պարագայում գիտնականները նյութի դերում օգտագործել են շաքարը, որը  մահացող բջիջներին ու հյուսվածքներին հնարավորություն է տալիս արագ վերականգնվել։

–Մենք ցույց տվեցինք, որ 3D տպիչի միջոցով կարելի է ստեղծել արյունատար անոթ, ապա այն շրջապատել բջիջներով, ինչի միջոցով հնարավոր է ստեղծել օրգան։ Այս դեպքում մենք օգտագործեցինք լյարդի բջիջները,–պատմում է Բհաթիան։

Գիտնականները նշել են, որ սա բացառիկ առաջընթաց է արհեստական օրգաններ ստեղծելու գործում։  Նրանք նշում են, որ թեև դեռ վաղ է այս ամենը փորձարկել կենդանի օրգանիզմների վրա, այնուամենայնիվ այդ փուլը հեռու չէ։

Այս խորագրի վերջին նյութերը