Հուլիսի 3-ին, ժամը 10.30-ին, Աղավնաձոր գյուղի Առողջության կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղում սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 3-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղում, տանը, վիճաբանության ժամանակ, 1962 թ. ծնված Յուրիկ Բաբայանը ծեծի է ենթարկել կնոջը` 1962 թ. ծնված Անահիտ Բաբայանին, դիտավորյալ փայտով հարվածել գլխին և պատճառել մահ:
Սպանություն Աղավնաձոր գյուղում