Լրահոս

04.07.2012 13:22


ԼՂՀ «Սոցիալական Արդարություն» Կուսակցության Հայտարարությունը

ԼՂՀ  «Սոցիալական Արդարություն» Կուսակցության  Հայտարարությունը

 ԼՂՀ Սոցիալական Արդարության կուսակցությունը հանրապետության նախագահի կայանալիք ընտրությունները գնահատում է որպես կարևոր փուլ՝ ժողովրդի իշխանության զարգացման և ԼՂՀ քաղաքացիների կամարտահայտման ազատության համար: Ժողովուրդն այսօր նախկինից անհամեմատ ավելի հնարավորություն ունի ոչ միայն որոշել իր երկրի ապագայի դեմքը, այլև իր զարգացման ուղղությունը, որոնցից մեծապես կախված կլինի ԼՂՀ ապագան՝ ներառյալ վերջինիս միջազգային ճանաչումն ու անվտանգ գոյությունը: Այս կապակցությամբ Սոցիալական Արդարության կուսակցությունը դիմում է ընտրության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին՝ հորդորելով առավելագույնս ակտիվ մասնակցություն ցուցաբերել ԼՂՀ նախագահի թեկնածուների նախըտրական արշավներին՝ արցախցի ընտրողի բարձր գիտակցությունը և նրա անկոտրում կամքը ցուցադրելու նպատակով:

Սոցիալական արդարության կուսակցությունն Արցախի քաղաքացիներին կոչ է անում վճռական «ՈՉ»-ն ասել.

- ԼՂՀ քաղաքացիների՝ իրենց երկրում արժանապատվորեն ապրելու իրավունքների սահմանափակմանը,

- հասարակության՝ հարուստների և ընչազուրկների միջև բաժանմանը,

- ավտորիտարիզմին և օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջև իրական բաժանման բացակայությանը,

- արտերկրում ԼՂՀ վարկանիշի անկմանը և ԼՂՀ միջազգային ճանաչման ու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ոլորտում ակտիվ գործողությունների բացակայությանը.

Ինչպես նաև «ԱՅՈ» ասել.

- Արցախում համամարդկային արժեքների հարգմանը՝ ներառյալ ժողովրդավարության իրական զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը,

- իշխանական ուղղահայացի բոլոր մակարդակներում կոռուպցիայի և հովանավորչության պայքարին,

- սոցիալական-տնտեսական զարգացմանը,

- ԼՂՀ քաղաքացիների արժանապատիվ և անվտանգ կյանքին:

Ստեփանակերտ

Այս խորագրի վերջին նյութերը