Լրահոս

04.07.2012 12:54


81 երթուղու միկրոավտոբուսի վարորդին չեն ծեծել. ոստիկանության պարզաբանումը

81 երթուղու միկրոավտոբուսի վարորդին չեն ծեծել. ոստիկանության պարզաբանումը
ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված  «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը  թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝  1965 թ. ծնված  Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության  բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց  ծեծկռտուք չի եղել:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները  պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը