Լրահոս

04.07.2012 12:27


Կառավարությունը հաստատել է ոստիկանության ծառայողների նոր համազգեստի ձևը

Կառավարությունը հաստատել է ոստիկանության ծառայողների նոր համազգեստի ձևը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը ուժը կորցրած ճանաչեց իր նախկին որոշումներից մեկը, որով ՀՀ ոստիկանության ծառայողների համազգեստի գույնը սահմանված էր մուգ կապույտը, իսկ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները այլ համազգեստ էին կրում:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ նկարագրվել է ոստիկանի նոր համազգեստը և այն կրելու ժամկետները: Այսուհետ ոստիկանության ծառայողները (այդ թվում` ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները և բժշկական վարչության ծառայողները) կկրեն գույնով և ձևով  այլ պետական մարմինների ծառայողների համազգեստից տարբերվող և բոլոր ստորաբաժանումների համար միասնական համազգեստ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը