Հայաստանը վերսկսել է մասնակցությունը Կոսովոյի խաղապահ առաքելությանը
Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում:
Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար:
2004 թ.-ից Կոսովոյի առաքելությանը մասնակցող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը 2012թ. փետրվար ամսին ժամանակավորապես դուրս էր բերվել Կոսովոյից` առաքելությանը մասնակցող ուժերի կրճատման պատճառով: «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում հայ խաղապահների առաքելության վերսկսման վերաբերյալ ամերիկյան կողմի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի Կոսովո գործուղվող ստորաբաժանման ճանապարհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 6-ին` ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում:
Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված լրատվամիջոցները: Խնդրում ենք հաստատել Ձեր լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությունը և մինչև հուլիսի 4-ը`ժամը 18.00-ն, գրանցվել ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում` 29-46-99, 29-46-38 կամ /091/ 50-26-10 հեռախոսահամարներով:

Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կմեկնի հուլիսի 6-ին`ժամը 15.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: