Քաղաքական

04.07.2012 11:12


Մինչև սեպտեմբեր Ռուբեն Հայրապետյանը կպահպանի պատգամավորի իր լիազորությունները

Մինչև սեպտեմբեր Ռուբեն Հայրապետյանը կպահպանի պատգամավորի իր լիազորությունները

Համաձայն «ԱԺ կանոնակարգ օրենքի»՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատագամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո, հրաժարականի իր դիմումը պետք է գրավոր ներկայացնի ԱԺ նախագահին, որն էլ այն հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում:

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 15 օրվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է Ազգային ժողովի նախագահը և հնգօրյա ժամկետում ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ըստ Հայաստանի Հանրապետության «Ընտրական օրենսգիրքի»՝ պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ: Մեծամասնական ընտրակարգով ընտրությունները տեղի են ունենում այդ մանդատը թափուր մնալուց հետո` 80-օրյա ժամկետում:
Քանի որ Ազգային ժողովն այժմ արձակուրդում է՝ խորհրդարանի խոսնակին Հայրապետյանի դիմումը կներկայացվի սեպտեմբերին մեկնարկելիք խորհրդարանի նստաշրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը