Լրահոս

04.07.2012 10:58


Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հետ

Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հետ

2012թ. հուլիսի 5-ին, Կալինինգրադում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը