Կիևում բախումներ են Ուկրաինայում ռուսերենի կարգավիճակի բարձրացման հարցի շուրջ
Կիևի կենտրոնում նախօրեին լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Բարիկադների տարբեր կողմերում «Լեզվի մասին օրենքում» փոփոխություններ կատարելու օրինագծի կողմնակիցներն ու ընդդիմացողներն են։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը։
«Ուկրաինական տան» մոտ, որտեղ այսօր կայանալու է նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը, երեկվանից հավաքվել է մոտ 500 մարդ։ Նրանք բողոքում են Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակը բարձրացնելու դեմ։ Նրանց փորձել են ետ մղել հատուկ ջոկատայինները, որոնց թիվը հասել է մի քանի հարյուրի։
Նշենք, որ երեքշաբթի երկրի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ նույնպես ընդունել է ռուսաց լեզվին Ուկրինայում տեղային կարգավիճակ տալու օրինագիծը, ինչից հետո ընդդիմությունը հացադուլ է սկսել։