«Մեր վերջին սերունդը ձևավորվում է մի տագնապի մթնոլորտում»
Արորդիների Ուխտը «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգությունը գնահատում է որպես հայոց մերօրյա իրողությունների օրինաչափ հետևանքներից մեկը: Սա մեկ մարդու, կամ մի քանիսի դժբախտություն չէ: Այս խորացող ցավի մեջ ազգը ապրում է մոտ երկու տասնամյակ: Մենք հստակ ուղով մոտենում ենք ինքնաբնաջնջման սահմանագծին:
Մեր վերջին սերունդը ձևավորվում է մի տագնապի մթնոլորտում, ուր հայ անհատի անձնապահպանման բնազդը նրան մղում է շուտափույթ ճողոպրման իր Տանից: Երկրում արդարության պակասը, իշխանական «վերևներից» դեպի «ներքևները» արդեն տարածված նյութամոլական հոգևոր կուրությունը կենդանական հրճվանքով շարունակում է ուտել Ազգի մարմինը: Իրագործվում է Մեծն Նժդեհի ծրագրի ճիշտ հակառակը՝ ժողովուրդը ցեղելու փոխարեն, ցեղուրացման է մղվում: Վահագնակերպ վեհությունների տեղը՝ բուծված ենիչերներն են բռնում:
Հիվանդ է հայ ազգը մեր. ուրեմն՝ բոլորս ենք հիվադ: Օտար օրենքների մեջ՝ օտարվել ենք մեզանից: Ուրացել ենք մեր՝ Արտի Աստվածադիր Օրենքը, պատժվել դրա համար: Ու դեռ կպատժվենք, թե հիվանդ մնանք:

Արորդիների Ուխտի Քրմական Խորհուրդ