Լրահոս

04.07.2012 09:35


Իարականում ո՞վ էր կորել Սմբատաբերդում

Իարականում ո՞վ էր կորել Սմբատաբերդում

Եղեգիսի կիրճում գտնվող «Սիրանուշ» հայորդաց տանը հանգստացող, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովողներ Հայկ Ղազարյան (1996թ.), Արման Մարտիրոսյանը  (1995թ.) և Արթուր Մկրտչյանը (1995թ.), առանձնանալով խմբից, ժամը 19:30-ի սահմաններում մոլորվել էին Սմբատաբերդից վերադառնալու ճանապարհին: Տեսնելով, որ չեն կարողանում իջնել լեռներից, նրանք զանգահարել են Արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ նրանց տվել են Եղեգնաձորի փրկարարների տվյալները: Երեխաները կապնվել էին փրկարարների հետ, ովքեր խոստացել էին անմիջապես մեկնել դեպքի վայր և փրկել նրանց:

Միաժամանակ, երեխաները կապվում են իրենց ուսուցիչ Արտակ Զարգարյանի հետ, ով այդ ժամանակ գտվնում էր ճամբարի տարածքում: Իմանալով երերխաների հետ կատարվածը՝ Արտակ Զարգարյանը, Հերմոն գյուղի գյուղապետ Գայ Օհանյան և Հերմոնի բնակիչ Տարոն Հակոբյանի հետ, ձեռնամուխ եղավ երեխաների որոնման աշխատանքներին: 

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տարածվել էր հետևյալ տեղեկությունը՝ «Դեպքի վայր մեկնած փրկարար ջոկատին հաջողվել է Եղեգիս գյուղի մոտակա ձորից անվտանգ դուրս բերել Երևանի բնակիչներ`  1997թ. ծնված Հայկ Ղազարյանին, 1996թ. ծնված Արման Մարտիրոսյանին և 1995թ. ծնված Արթուր Մկրտչյանին»։

Հիմա հերթով պատմեմ միջադեպի մանրամասները։

Նախ, ճշտեցինք նրանց գտնվելու վայրը, հետո Տարոնի հետ բարձրացանք լեռը: Լեռը բարձրանալու ճանապարհին, մեզ զանգեցին փրկարարները և ասացին, որ իրենք արդեն լեռներում են, և կարիք չկա, որ մենք էլ բարձրանանք: Ես ու Տարոնը իջանք ներքև` հուսալով, որ փրկակարները, ում մոտ կային լեռնագնացության համար անհրաժետշ պարագաներ, կգտնեն երեխաներին ու անվտանգ կիջացնեն: Բայց տասնհինգ րոպե հետո մեզ զանգեցին փրկարարները և հայտնեցին, որ իրենք դեմ են առել անանցանելի լեռների ու չեն կարողանում առաջ շարժվել: Ես ու Տարոնը նորից որոշեցինք բարձրանալ: Արդեն բավական մութ էր, մթնում էր, լեռներում գայլեր կային: Անհրաժեշտ էր շտապել: Երեխաները գտնվում էին երկու ժայռերի արանքում, նրանց հասնելու համար անհրաժեշտ էր առանց լեռնագնացության համար անհրաժեշտ պարագաների մագլցել ապառաժների վրայով: Շնորհակալություն Տարոնին, ով այդ վարյերին ծանոթ էր և օգնում էր ինձ մագլցել լեռը:

Ժամը 22-ի մոտակայքում մենք կարողացանք հասնել երեխաներին ու նրանք անվտանգ իջացրեցինք ներքև: 

Վերադարձանք ճամբար: Ճամբարի մուտքի մոտ մեզ սպասում էին բոլորը: 

Այս պատմության մեջ ամենից զավեշտալին այն էր, որ վերջում Արտակարգ իրավիճակների նախարարությունը լուրեր է տարածել, թե փրկարարները երեխաներին անվտանգ իջեցրել են Եղեգիսի գյուղի հարակից լեռներից: Այնինչ մեր խիզախ փրկարարները այդպես էլ չհասան երեխաներին: 

Արդեն ճամբարում էինք, երբ երկու փրկակար այցելեցին մեզ ու հարցրեցին, թե որ կազմակերպությունն ենք մենք ներկայացնում: Իմ այն հարցին ի պատասխան, թե դուք մի՞շտ եք այդպես արդյունավետ աշխատում, նրանք դժգոհեցին, որ մենք չենք կարողանում երեխաներին տիրություն անել ու բողոքում ենք, թե փրկարարները լավ չեն աշխատում: Քավ լիցի, ամեն մեկն ունի  մեղքի իր բաժինը, բայց եթե մի օր մեր գործը հասնի փրկարարների օգնությանը, ստացվում է, որ նրանք մեզ հաստատ օգնողը չեն: Միայն կեղծ լուրեր են կարողանում տարածել, թե երեխաներին անվտանգ իջացրել ենք լեռներից:

Ես միայն իրականությունը ցանկացա պատմել: 

 Արտակ Զարգարյան 

Այս խորագրի վերջին նյութերը