Ասադ. «Եթե իմ հեռանալն իմ երկրի համար փրկություն լիներ, ապա ես մեկ օր անգամ չէի մնա իշխանության մեջ»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է անհապաղ զիջել կառավարությունը և հեռանալ նախագահի պաշտոնից, բայց միայն լիակատար վստահութուն ունենալով, որ դա կնպաստի Սիրիայում ճգնաժամի կարգավորմանը։ Այս մասին, «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Ասադը հայտարարել է թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հարցազրույցում:
–Եթե իմ հեռանալն իմ երկրի համար փրկություն լիներ, ապա ես մեկ օր էլ չէի մնա իշխանության մեջ,–ասել է Ասադը՝ պատասխանելով իր հրաժարականի հետ կապված հարցին։
Սիրիայի նախագահը նշել է, որ իր հրաժարականի հարցը պետք է կարգավորի բացառապես Սիրիայի ժողովուրդը.
–Եթե ժողովուրդը չի ցանկանում տեսնել ինձ իշխանության մեջ, ապա իր ցանկությունը արտահայտելու համար նա ունի ընտրության իրավունք: Եթե ժողովուրդը ցանկանա, ինձ հրաժարականի կուղարկի: Եթե ես նախագահական աթոռը պահեի իմ սեփական շահի համար՝ մասնավոր շահի, այդ դեպքում ես կիրականացնեի ամերիկացիների ցուցումները, կվազեի նավթադոլարների հետևից և կհրաժարվեի ազգային սկզբունքներից։
Ասադը հավելել է, որ ինքն ԱՄՆ–ին Սիրիայի համար թշնամի պետություն է համարում և ուշադրություն չի դարձնում հրաժարական տալու Վաշինգտոնի պահանջներին, քանի որ «ԱՄՆ–ն աջակցում է ահաբեկիչներին»: Սիրիայի նախագահը նաև նշել է, թե թույլ չի տա, որ ինչ–որ արտաքին ուժ խառնվի Սիրիայի ներքին գործերին։
Նշենք, որ չնայած այս հարցազրույցը հրապարակվել է երեկ՝ հուլիսի 2-ին, այնուամենայնիվ «Ջումհուրիեթ»–ը չի նշում, թե երբ է անկացրել հարցազրույցը Սիրիայի նախագահի հետ։ Դրա մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Օրինակ՝ նախագահ Ասադը զրույցի ընթացքում հիշատակում է Ժնևի համաժողովի մասին։ Հիշեցնենք, որ այդ համաժողովը կայացել է հունիսի 30-ին, և դրա ավարտին Սիրիայում ստեղծված իրավիճակը կարգավորելու նոր ծրագիր էր մշակվել։