Լրահոս

03.07.2012 15:27


Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալբանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշին (նստավայրը՝ Աթենք):

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ պաշտոնավարման ժամանակահատվածում նրան կհաջողվի զարգացման դինամիկա հաղորդել հայ-ալբանական քաղաքական և տնտեսական հարաբերություններին:

Հայաստանի և Ալբանիայի միջև կապերի ամրապնդման համար Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ ակտիվ աշխատանքը և նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է փոխըմբռնման մթնոլորտում քննարկել բոլոր հարցերն ու առաջ մղել երկկողմ քաղաքական երկխոսությունը:

Դեսպան Դաշնոր Դերվիշին նշել է, որ իր երկիրը վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում և, որպես դեսպան, կանի ամեն հնարավորը հայ-ալբանական հարաբերությունների ամրապնդման ուզարգացման համար: 

Այս խորագրի վերջին նյութերը