Լրահոս

03.07.2012 13:09


Նազարբաևը Ղազախստանի պաշտոնյաներին արգելել է արտասահմանյան մեքենաներ գնել

Նազարբաևը Ղազախստանի պաշտոնյաներին արգելել է արտասահմանյան մեքենաներ գնել

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը Ղազախստանի պաշտոնյաներին և ազգային ընկերությունների ղեկավարներին արգելել է ծառայողական նպատակներով արտասահմանյան մեքենաներ գնել։ «Մենք սեփական արտադրության մեքենաներ ունենք, իսկ նրանք «Մերսեդեսներ» են պահանջում։ Թող սեփական գումարներով գնեն։ Անհապաղ արգելե՛լ։ Ի՜նչ հսկայական պետական միջոցներ են վատնվում»,–հայտարարել է Նազարբաևը։

kp.ru–ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ կառավարությանն արդեն կարգադրել է պետական կառույցների համար միայն տեղական արտադրության մեքենաներ գնել։

Այս խորագրի վերջին նյութերը