Լրահոս

03.07.2012 13:06


ՀՀԿ–ական պատգամավորին Վրաստանը զրկել է հայրական տնից

ՀՀԿ–ական պատգամավորին Վրաստանը զրկել է հայրական տնից

ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողներին ասել է, որ արդեն երեք տարի է՝ զրկված է Վրաստան մուտք գործելու հնարավորությունից։  

–Պատժել են ինձ՝ զրկելով հայրական տնից՝ կարոտի ահռելի զգացում թողնելով միայն ինձ։ Վրացական իշխանությունները և Ջավախքում նրանց հաճոյանալ ցանկացող որոշ ուժեր ինձնից մի վտանգավոր տարրի կերպար են ստեղծել և պայքարում են՝ ինձ Վրաստան չթողնելու և դրանով իսկ վրաց իշխանություններին հաճոյանալու համար,–ասել է իշխող կուսակցության պատգամավորը:

Շ. Թորոսյանն անդրադարձել է ջավախահայության խնդրին՝ ահազանգելով, որ Ջավախքի երեխաները վրացերենին տիրապետում են հայերենի հաշվին, քանի որ հայոց լեզվի դասերը կրճատվել են.

–Անգամ ռուսերենով է վարվում հայ մեծանուն պոետ Տերյանին նվիրված միջոցառումը: Ես խոսում եմ լեզվական ճնշումների մասին։ Ես Վահան Տերյանի գյուղից եմ, և հիշում եմ, թե առաջ բարձրաստիճան պաշտոնյաներն ինչպես էին հոբելյանական օրերին այցելում ու պատվում մեծանուն բանաստեղծին: Աշխատատեղեր չկան, մարդիկ վաստակում են արտագնա աշխատանքով, ինչն էլ նպաստում է Ջավախքի հայաթափմանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը