Աշխարհ

03.07.2012 12:28


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 10-ին կժամանեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 10-ին կժամանեն տարածաշրջան

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը տարածաշրջանային այցով կմեկնեն Բաքու, այնուհետև Ստեփանակերտ և Երևան։ Ռուս համանախագահն ասել է, որ այցի ընթացքում կհանդիպեն նախագահների ու ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու հունիսի 17-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Փարիզում կայացած հանդիպման արդյունքները, բանակցային ներկայիս վիճակն ու հեռանկարները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը