Լրահոս

03.07.2012 12:10


«Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողով Գերմանիայում

«Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողով Գերմանիայում

Հունիսի 29-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը մասնակցեց Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտ համալսարանի Արևելյան Եվրոպայի իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված «Եվրամիությունը և Հարավային Կովկասի երկրները» թեմայով համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան պր-ն Ալեքսանդր Թրունկը, ով որպես իրավագետ-փորձագետ առիթներ է ունեցել այցելելու տարածաշրջանի երկրները:

Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը  և ներկայացրեց ՀՀ տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ելույթներից հետո համաժողովի մասնակիցները զեկուցողներին ուղղեցին  հարցեր:

Նույն օրը դեսպան Մարտիրոսյանը հանդիպեց Քիլի համալսարանի փոխնախագահ պրն Թոմաս Բոշի հետ: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ զարգացման առաջնայնությունները և կրթական բնագավառի ներկա իրավիճակը: Ձեռք բերվեց Քիլի համալսարանի և հայկական որևէ բուհի միջև համագործակցության հեռանկարների հնարավորությունը ուսումնասիրելու պայմանավորվածություն:  

Այս խորագրի վերջին նյութերը