Լրահոս

03.07.2012 12:10


Լուկաշենկոն հերքում է իշխանությունը որպես ժառանգություն իր որդուն հանձնելու ենթադրությունները

Լուկաշենկոն հերքում է իշխանությունը որպես ժառանգություն իր որդուն հանձնելու ենթադրությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է այն պնդումները, թե իշխանությունը կարող է ժառանգաբար փոխանցվել իր զանվակներին։

«Իշխանությունը ժառանգաբար փոխանցելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Որերորդ անգամ ասում եմ, չեմ արդարանում` իմ երեխաները նախագահությունից կշտացել են իրենց հոր կառավարման ժամանակ»,–ասել է Բելառուսի նախագահը:

Ենթադրություններն այն մասին, թե Նիկոլայ Լուկաշենկոն, ով այժմ 7 տարեկան է, կարող է դառնալ երկրի հաջորդ նախագահը, ծագել են  Վենեսուելա Լուկաշենկոյի այցի ժամանակ: Երեխան ուղեկցել է հորը այդ այցի ընթացքում, ընդ որում՝ ներկա է եղել նաև հոր և Ուգո Չավեսի հանդիպմանը: Այդ ժամանակ Լուկաշենկոն Չավեսի հետ զրուցելիս ասել էր.

–Մենք լրջորեն և երկար ժամկետով պատրաստել ենք մեր համագործակցության հիմքերը, և կա մեկը, ով 20-25 տարի հետո կվերցնի այս համագործակցության հերթափոխը։

Բելառուսի նախագահը, այնուամենայնիվ, նշել է, որ եթե հարկ լինի իշխանությունը որդուն փոխանցել, ապա իր կրտսեր որդուն կնախապատրաստեն դրա համար, որովհետև նա «յուրօրինակ մարդ է»:

Նշենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոն երեք որդի ունի:

Այս խորագրի վերջին նյութերը