Լրահոս

03.07.2012 11:01


Մեքենաներն այրվել են ամբողջությամբ

Մեքենաներն այրվել են ամբողջությամբ

Հուլիսի 2-ին, Ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել` 17.03-ին:

Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2102» մակնիշի 65 LL 768 պ/հ ավտոմեքենան:

 

***

Հուլիսի 3-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի Բագրատունյաց փողոցում՝ նախկին նավթամթերքի բազայի մոտ, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.50-ին, մարվել՝ 02.07-ին:

Ամբողջությամբ այրվել է «Տոյոտա» մակնիշի 36 SL 580 պ/հ միկրոավ­տո­բու­սը:

Այս խորագրի վերջին նյութերը