ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարությունից Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն են պահանջում
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարությանը նամակ է ուղղվել, որով պահանջում են Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Այս նպատակով ստորագրահավաք է սկսվել «Change.org» համաշխարհային կայքում։ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրվում 2012թ. հունիսի 17-ին ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հայտնի միջադեպի վրա՝ մի քանի ռազմական բժիշկներ դաժան ծեծի ենթարկվեցին, իսկ երկու երեխաների հայր, 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը մահացավ հոսպիտալում:
«Անցած տարի լրագրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս դրսևորել է անհարգալից վերաբերմունք եւ իրեն հայտարարել է օրենքից վեր՝ հրապարակավ ընդունելով, որ ծեծում և սպառնում է մարդկանց։Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է Վահե Ավետյանի մահվան մեջ ունեցած իր պատասխանատվությունից: Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը, մի մարզաձևի, որը միավորում է մարդկանց։ Ռուբեն Հայրապետյանը շուտափույթ պետք է հրաժարական տա:ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հարգելի ղեկավարներ, խնդրում ենք ձեր ձայնը բարձրացնել այս մարդուն ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար»,–ասված է նամակում։
Անհրաժեշտ է 4000 ստորագրություն։ Առայժմ հավաքվել է 1000-ից ավելին։
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարությունից Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն են պահանջում
ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարությանը նամակ է ուղղվել, որով պահանջում են Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Այս նպատակով ստորագրահավաք է սկսվել «Change.org» համաշխարհային կայքում։ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրվում 2012թ. հունիսի 17-ին ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հայտնի միջադեպի վրա՝ մի քանի ռազմական բժիշկներ դաժան ծեծի ենթարկվեցին, իսկ երկու երեխաների հայր, 33-ամյա բժիշկ Վահե Ավետյանը մահացավ հոսպիտալում:
«Անցած տարի լրագրողների հետ տարբեր հանդիպումների ժամանակ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս դրսևորել է անհարգալից վերաբերմունք եւ իրեն հայտարարել է օրենքից վեր՝ հրապարակավ ընդունելով, որ ծեծում և սպառնում է մարդկանց։ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվում է Վահե Ավետյանի մահվան մեջ ունեցած իր պատասխանատվությունից: Ռուբեն Հայրապետյանն այն մարդը չէ, որ պետք է զբաղեցնի ՀՖՖ նախագահի պաշտոնը, մի մարզաձևի, որը միավորում է մարդկանց։ Ռուբեն Հայրապետյանը շուտափույթ պետք է հրաժարական տա: ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հարգելի ղեկավարներ, խնդրում ենք ձեր ձայնը բարձրացնել այս մարդուն ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար»,–ասված է նամակում։
Անհրաժեշտ է 4000 ստորագրություն։ Առայժմ հավաքվել է 1000-ից ավելին։
7or.am