Հայ-վրացական ֆինանսական շուկաների 1-ին ֆորումը Հայաստանում
2012թ. հունիսի 29-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի նախաձեռնությամբ Հայաստանում՝ ք. Դիլիջանում, առաջին անգամ կայացավ Հայ-վրացական ֆինանսական շուկաների ֆորումը, որին մասնակցում էին 30 հայկական և վրացական ֆինանսական ոլորտի ընկերությունների շուրջ 57 պաշտոնյաներ՝ ներառյալ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ֆորումի բացառիկ հովանավորն էր Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը` «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Ֆորումի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի և Վրաստանի ֆինանսական համակարգերի վերջին տարիների զարգացումները, շուկաների ենթակառուցվածքային և կարգավորման առանձնահակտությունները, կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում և դրանց ակնկալվող ազդեցությունը կապիտալի շուկայի վրա, քննարկվեցին համագործակցության նախապայմանները և հնարավոր ուղիները: Ֆորումի մասնակիցները շեշտեցին, որ երկու երկրների ֆինանսական շուկաները պետք է զարգացնել համատեղ ուժերով և ընտրել նոր տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված համագործակցության ուղին:
Ֆորումի շրջանակներում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի և Վրաստանի Բանկերի Միության կողմից կնքվեց Փոխըմբռնման հուշագիր՝ ուղված երկու կառույցների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ընդլայնմանը: