Այսօր ՍԴ–ն կվերսկսի Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով վերսկսելու է 2012 թ.-ի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը:
Նա պահանջում է այդ ընտրատարածքի ընտրության արդյունքներով Սամվել Ալեքսանյանի՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի որոշումը չեղյալ համարել։
Հունիսի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, կասեցրել էր սույն գործի վարույթը և ՀՀ գլխավոր դատախազությունից, Վարչական դատարանից ու ԿԸՀ-ից պահանջել համապատասխան նյութեր և տեղեկատվություն տրամադրել:

7or.am