Լրահոս

03.07.2012 10:25


ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային մեղադրել է Սիրիային զենք մատակարարելու համար

ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեային մեղադրել է Սիրիային զենք մատակարարելու համար

 Հյուսիսային Կորեան խախտում է պատժամիջոցների կարգը և անօրինական զենք է մատակարարում Սիրիային, ինչպես նաև Մյանմային։ Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը՝ այս մասին ասվում է հուլիսի 3-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից տարածված զեկույցում։

ՄԱԿ–ի զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեան խախտում է 2006թ. երկրում միջուկային փորձարկումից հետո կիրառված միջազգային պատժամիջոցները։ Զեկույցում ափսոսանք է հայտնվում նաև, որ թեև այդ պատժամիջոցները զգալիորեն բարդացրել են զենք վաճառելու գործընթացը, այնուամենայնիվ, դրանք հնարավորություն չեն տալիս կանխել նման զարգացումը։

 Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ չեն ընդունում ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցը, քանի որ այն ստեղծվել է ապօրինի կերպով և նպատակ ունի վարկաբեկել իրենց երկիրը։

Այս խորագրի վերջին նյութերը