Լրահոս

03.07.2012 10:21


ԵՄ խորհրդի նախագահի այցելությունը Հայաստան կզուգորդվի բողոքի գործողությամբ

ԵՄ խորհրդի նախագահի այցելությունը Հայաստան կզուգորդվի բողոքի գործողությամբ

Հուլիսի 4–ին Հայաստան է ժամանելու Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: ՀՀ խորհրդարանում նա հանդիպելու է բոլոր խմբակցությունների հետ, ելույթ ունենալու ԱԺ նիստերի դահլիճում: Խմբակցություններից յուրաքանչյուրը նրան ուղղված մեկ հարցի հնարավորություն է ունենալու:

ԵՄ խորհրդի նախագահի այցելության ժամանակ էլ ԱԺ–ի դիմաց բողոքի գործողություն է նախատեսված՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի համար ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը