Լրահոս

03.07.2012 09:59


ՆԱՏՕ–ն Սիրիայի դեմ ռազմական գործողություններ չի սկսի, բայց աջակցում է Թուրքիային և օրինաչափ համարում սահմանին թուրքական զորքերի կուտակումը

ՆԱՏՕ–ն Սիրիայի դեմ  ռազմական գործողություններ չի սկսի, բայց աջակցում է Թուրքիային և օրինաչափ համարում սահմանին թուրքական զորքերի կուտակումը

«Մենք ողջունում ենք Ժնևի հանդիպումը: Այնտեղ քաղաքական նախագիծ է նշմարվել, այժմ անհրաժեշտ է հասնել դրա իրագործմանը: Միջազգային հանրության ամեն անդամ, ով ազդեցություն ունի Դամասկոսի վրա, պետք է ջանք չխնայի, որ այդ նախագիծը կյանքի կոչվի: Միջազգային հանրության պարտքն է` դադարեցնել Սիրիայի ճգնաժամը, և դա պետք է անել հիմա»,–նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ–ի գլխվաոր քարտուղար  Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ իր ամենամսյա մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանելով Սիրիայի շուրջը ստեղծված իրավիճակը։

Ռասմուսենը նշել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսել։ Դաշինքը օգտակար չի համարում նաև քաղաքական կարգավորման հասնելու վերջնաժամկետների սահմանումը, չնայած պնդում է, որ արյունահեղությունը պետք է դադարեցվի հնարավորինս արագ:

Ռասմուսենը նաև անդրադարձել է Սիրիայում վայր գցված Թուրքիայի ինքնաթիռին՝ որակելով այն որպես «ամոթալի միջադեպ»։ Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն Թուրքիայից իր ռազմական հնարավորությունները Սիրիայում կիրառելու հայտ չի ստացել:

 Մեկնաբանելով Սիրիայի սահմանին թուրքական ռազմական խմբավորման ավելացման հետ կապված լուրերը, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը նշել է, որ ողջունում է Թուրքիայի զսպվածությունը իր կործանիչի հետ կապված ողբերգական միջադեպից հետո, և համարում օրինաչափ, որ Անկարան իր բնակչության պաշտպանության համար միջոցառումներ է ձեռնարկում.

–ՆԱՏՕ-ի խորհուրդը Թուրքիային լիակատար աջակցություն է հայտնել: Ցանկացած հանգամանքներում, առանց նախազգուշացման ինքնաթիռի ոչնչացումը անթույլատրելի է։

 Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցերին, որոնք կապված են Թուրքիայի կործանիչի ոչնչացման հանգամանքների հետ, մասնավորապես, թե ո՞ւմ օդային սահմաններում է այն ոչնչացվել:

Այս խորագրի վերջին նյութերը