Լավրովը Սիրիայի խնդրի առնչությամբ Քլինթոնին ի՞նչ ակնարկներ է արել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վրա, որին Արևմուտքը պահանջ է ներկայացրել հրաժարական տալ: Այս մասին Քլինթոնը հայտարարել է հուլիսի 1-ին «NPR»–ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով հունիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած բանակցությունների արդյունքները:
«Կարծում եմ՝ նրանք (Ռուսաստանի իշխանությունները.-7or.am) պատրաստ են ճնշում գործադրել: Ինձ ասել են այդ մասին՝ ակնարկելով, որ իրենք այնպիսի ռազմավարական շահեր չունեն, հանուն ինչի անհրաժեշտ է Բաշար Ալ-Ասադի մնալը»,-մեկնաբանել է Քլինթոնը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը նույնպես ձգտումներ ունի, որ Սիրիայում իշխանությունը փոխանցվի: Քլինթոնը նշել է, որ այժմ բոլորը, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, անհանգստացած են երկրում շարունակվող բռնություններով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 30-ին Ժնևում կայացել է Սիրիայի հարցով միջազգային համաժողով, որտեղ ընդունվել է բանաձև: Դրանում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանն առաջարկել է ճգնաժամի կարգավորման նոր ծրագիր, որի համաձայն՝ Սիրիայում պետք է ձևավորվի անցումային կառավարություն: Դրա մեջ պետք է մտնեն ինչպես Ասադի կառավարության անդամներ, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ: Անցումային կառավարության անդամներին պետք է հավանություն տան Սիրիայի քաղաքացիները:
Ընդ որում, ծրագրի տեքստում հստակ չի ասվում, որ Ասադը պետք է հրաժարական տա: Սիրիայի ընդդիմությունն արդեն մերժել է այդ ծրագիրը: