Լրահոս

02.07.2012 17:28


6–մետրանոց կոկորդիլոսն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

6–մետրանոց կոկորդիլոսն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Լոլոնգ մականունով 6–մետրանոց կոկորդիլոսը, որ բնակվում է ֆիլիպինյան Բունավան քաղաքում, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ճանաչվել է իր տեսակի մեջ և անազատությունում բնակվող ամենամեծ կոկորդիլոսը։ Լոլոնգի երկարությունը 6 մետր 17 սանտիմետր է։

Այսպիսով՝ Լոլոնգն ամենաերկար կոկորդիլոսի կոչումը վերցրել է Կասիուս Կլեյից, որն այս անունը ստացել է ի պատիվ լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի, ով մահմեդականությունն ընդունելուց առաջ հենց Կասիուս Կլեյ անունն է ունեցել։

101 տարեկան Կասիուսը, որ 5,45 մ է, բնակվում է Ավստրալիայի կենդանաբանական այգում։ Նա Գինեսի ռեկորդների գրքում էր ընդգրկվել 2011թ.։ Ընդ որում, այդ ժամանակ հենց Լոլոնգը կարող էր այդ ռեկորդակիրը դառնալ, սակայն կազմակերպիչները հրաժարվել են նրան գրանցելուց. այդ ժամանակ Լոլոնգը պաշտոնապես դեռ չէր համարվում անազատության մեջ ապրող կոկորդիլոս, քանի որ նրան հենց նոր էին բռնել, և մշտական բնակության վայր ուղարկելու նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ էին։  

Ի դեպ, կասկածներ կան, թե Լոլոնգը է մի քանի անգամ հարձակվել է մարդկանց վրա։

Այս տեսակի արու հասուն կոկորդիլոսների բոյը սովորաբար կարող է հասնել 8 մետրի, իսկ քաշը՝ գերազանցել 1 տոննան։  

Այս խորագրի վերջին նյութերը