Լրահոս

02.07.2012 18:53


Տեղաբաշխվել են 390 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 390 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 2-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52017132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 890 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 890 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 390 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 356 347 397 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.3400 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.3800 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 2 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը