Լրահոս

02.07.2012 16:23


Ականի վրա ադրբեջանցի երկու զինվոր է պայթել

Ականի վրա ադրբեջանցի երկու զինվոր է պայթել

Աղդամի շրջանի Յուսիֆջանլը գյուղի տարածքում ականի վրա երկու զինծառայող է պայթել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ադրբեջանական բանակի զինվորներ Սաբիր Քերիմլին ու Իսմայիլ Հուսեյնովը: Նրանց վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ ադրբեջանցի զինվորականները ընդհուպ մոտենալով կամ ընդհանրապես շրջանցելով սահմանը՝ ղարաբա–ադրբեջանական կամ հայ–ադրբեջանական շփման գծում պայթում են ականի վրա։ Ավելի վաղ՝ հունիսի 10-ին նույնպես նման դեպք էր գրանցվել. այդ անգամ ադրբեջանցի սպաները ականի վրա պայթել էին Գերանբոյի շրջանում։

Այս խորագրի վերջին նյութերը