ՀԿԵ-ում մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում կատարվել է մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանի համաձայն, Վարդան Խլղաթյանը հասարակական հիմունքներով նշանակվել է տնօրենի առողջապահության հարցերով խորհրդական:
Մի քանի օր առաջ «Երևան» գծային-կայարանային միավորման պետ նշանակվեց Առաքել Առաքելյանը: Մինչ այդ նա զբաղեցրել է նույն ԳԿՄ-ի «Աբովյան» հենային կայարանի պետի տեղակալի պաշտոնը:
Նշված փոփոխությունները պայմանավորված են այս ուղղություններում տարվող աշխատանքների ակտիվացման և արտադրական գործընթացների օպտիմալացման անհրաժեշտությամբ: