Սեյրան Օհանյան. «Բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի, այլ ոչ ձեռքի միջոցով»
ՀՀ պաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը դատախազության աշխատակցի օրվան նվիրված նիստից հետո անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածին և ասել, որ թե՛ իրենք, և թե՛ «Հարսնաքար»-ի ղեկավարությունը նույն կարծիքին են՝ օրինախախտները պետք է խիստ պատժվեն։
–Փա՛ռք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ է այդ տեսակետին, և այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին: Հարուցվելէքրեականգործ, որիողջընթացքըմերվերահսկողությանտակէ: Մեր հայրենիքում պետք է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք։ Տարիքի հետ մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի, այլ ոչձեռքի միջոցով,–ասել է պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանը հեռախոսով զրուցել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ում և պատկանում է «Հարսնաքարը»։
–Երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երևույթը: Ես գտնում եմ, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք, այլ պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք,–նշել է Ս. Օհանյանը՝ ավելացնելով, որ իրենք հանդուրժող են և պետք է օրենքերը հարգեն.
Սեյրան Օհանյան. «Բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի, այլ ոչ ձեռքի միջոցով»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դատախազության աշխատակցի օրվան նվիրված նիստից հետո անդրադարձել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածին և ասել, որ թե՛ իրենք, և թե՛ «Հարսնաքար»-ի ղեկավարությունը նույն կարծիքին են՝ օրինախախտները պետք է խիստ պատժվեն։
–Փա՛ռք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ է այդ տեսակետին, և այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին: Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեր հայրենիքում պետք է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք։ Տարիքի հետ մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի, այլ ոչ ձեռքի միջոցով,–ասել է պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանը հեռախոսով զրուցել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ում և պատկանում է «Հարսնաքարը»։
–Երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երևույթը: Ես գտնում եմ, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք, այլ պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք,–նշել է Ս. Օհանյանը՝ ավելացնելով, որ իրենք հանդուրժող են և պետք է օրենքերը հարգեն.
–Ժամանակ առ ժամանակ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, և ամեն մեկը փորձում է իր «ես»-ն առաջ տանել:
7or.am