Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը 2012-ից իրականացվում է Հայաստանում
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական բարեփոխումներ իրականացնել մաքսային ընթացակարգերի պարզեցման, ձևակերպումների նվազեցման, փաստաթղթաշրջանառության կրճատման, ընդհանրապես, գործընթացի ազատականացման ուղղություններով:
Հերթական քայլը` բիզնեսին ընդառաջ. ենթաակացիզային ապրանք ներկրող ընկերություններն այլևս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող սիգարների և մինչև 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում, ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանի, այդ նպատակով ստեղծված և մաքսային հսկողության ներքո գտնվող` առանձնացված հատուկ մաքսային տարածքում. «Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը գործարարաների համար առավել բարենպաստ միջավայր և պայմաններ ստեղծելն է` միաժամանակ չթուլացնելով հսկողությունը: Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը մեր երկրում իրականացնելը երկար սպասված քայլ էր թե' գործարարների, թե' պետության համար»:
Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետի խոսքերով, ներմուծվող բեռը մաքսային հսկողության գոտում դրոշմավորվելուց հետո է միայն բաց թողնվում Հայաստանի Հանրապետության տարածք: Իսկ մինչ այդ տնտեսվարողը պետք է գրավոր տեղեկատվություն ներկայացնի համապատասխան ստորաբաժանումներին: Ամբողջ գործընթացն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո, վստահեցնում է Հայկ Ստեփանյանը. «Դրոշմավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև դրոշմավորումից հետո այդ ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության, Գերատեսչական հսկողության վարչության և Հատուկ բաժնի աշխատակիցների պարտադիր մասնակցությամբ: Դրոշմավորւմից հետո ապրանքների բացթողումն իրականացվում է բացառապես «կարմիր ուղու» ընթացակարգով` դրոշմավորման կանոնների խստագույն պահպանմամբ»: Իսկ գործարարների խոսքերով, այս փոփոխությունների արդյունքում բավականին հեշտացել է իրենց աշխատանքը. «ժամանակի անիմաստ վատնումը և ավելորդ գումարների ծախսումն այլևս անցյալում են մնացել»,- վստահեցնում է հայտարարատու Արթուր Կիրակոսյանը:
Նշենք, որ մաքսատանը նաև խստորեն հետևում են միջազգային պահանջներին. ակցիզավորման գործընթացի շուրջ 96 տոկոսն իրականացվում է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս հիմք ընդունել հայտարարատուի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին