Քաղաքական

02.07.2012 15:03


ՀՀՇ նախագահ. «Եթե մինչև նախագահական ընտրություններ այսպես շարունակվի, նոր վերադասավորումներ կլինեն»

ՀՀՇ նախագահ. «Եթե մինչև նախագահական ընտրություններ այսպես շարունակվի, նոր վերադասավորումներ կլինեն»

Այսօրվա ասուլիսին ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, խոսելով խորհրդարանում քաղաքական ուժերի հետ համագործակցության հեռանկարներին, ասել է. «Մենք ԲՀԿ-ի, Դաշնակցության հետ, որևէ բարեկամական, արյունակցական, հարազատական կապ չունենք, բայց խորհրդարանում չի բացառվում շահերի համընկնումը: Ավելին` կարծում եմ, որ եթե մինչև նախագահական ընտրություններ այսպես շարունակվի, նոր վերադասավորումներ կլինեն»:

ՀԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ իրենց խնդիրն է ՀՀԿ-ից մարդիկ տանել ընդդիմադիր թև: Որպես օրինակ ՀՀՇ նախագահը հիշեցրեց 2008-ի փետրվարին իրենց միացած գեներալներին: «ՀՀՇ-ն  հզոր թիմ էր, բայց  1995թ-ին մի գիշերվա  ընթացքում մեր թիմի կեսին՝ մոտ 40 պատգամավոր տարան»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը