Լրահոս

02.07.2012 08:33


Նախորդ շաբաթ հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց

Նախորդ շաբաթ հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

    ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին

Այս խորագրի վերջին նյութերը