ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը նորակոչիկ Արմեն Օհանյանի իրավունքների խախտման վերաբերյալ
2011 թ-ի գարնանը՝ ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց առաջ, սպորտային պարապմունքների ընթացքում ծնկային հատվածի խաչաձեւ կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ անցել է բուժզննություն Նորք-Մարաշի օրթոպեդիկ բժշկական կենտրոնում:
2011 թ-ի մայիսի 17-18-ը նրա մոտ ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, ծնկոսկրի գերշարժունություն, վիճակ տարած հեմարթրոզից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով»: 2011 թ-ի հուլիսի 19-ին նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, վիճակ կոնսերվատիվ բուժումից հետո, ֆունկցիայի աննշան խանգարումով»:
2011 թ-ի նոյեմբերին Ա. Օհանյանին ուղարկել են վիրահատման Էրեբունի բժշկական կենտրոնում: Բուժզննում անցնելուց հետո հաստատվել են նախկին ախտորոշումները, սակայն վիրահատությունը սկսելուց հետո, բացահայտվել է, որ նրա մոտ առկա է «Աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանի վնասում: Արթրոսկոպիկ վիրահատությունից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարում:»
Ըստ զորակոչիկի՝ վիրահատությունը եղել է անարդյունավետ, քանզի նրա մոտ առկա խնդրի հետ կապված որեւէ միջամտություն այլեւս անհնար է եղել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն բավականին ուշ է եղել, նրա մոտ կտրված է եղել աջ ծնկահոդի առաջնային խաչաձեւ կապանը, որը սակայն որեւէ հետազոտման ժամանակ պարզված չի եղել: Բժիշկները նաեւ բացառել են հետագայում Ա. Օհանյանի սպորտով զբաղվելը:
Մի քանի ամիս անց՝ 2012 թ-ի փետրվարին, Ա. Օհանյանին կրկին անզամ կանչել են բժշկական հետազոտության, որը տեղի է ունեցել Գյումրիում: Այնտեղ ներկա են գտնվել Ա. Օհանյանի առողջական խնդիրներին տեղյակ բժիշկները: Նրանք տեսել են, որ Ա. Օհանյանի ոտքը դեռեւս վիրակապված է: Այնտեղ Ա. Օհանյանը չի անցել որեւէ բժշկական զննություն: Տեղյակ լինելով նրա առողջական խնդիրների մասին՝ նրան անմիջապես տրամադրել են զորակոչից 9 ամիս տարկետում, սակայն 2012 թ-ի մայիսի 11-ին Ա. Օհանյանը ծանուցում է ստացել Վանաձորի զինկոմիսարիատից զինկոմիսարիատ ներկայանալու մասին: Ա. Օհանյանը ներկայացել է Վանաձորի զինկոմիսարիատ, որտեղ վերստին ներկա է եղել նույն բժիշկը: Այս անզամ եւս Ա. Օհանյանը չի ենթարկվել բուժզննության, եւ նրա վիճակը գնահատվել է նորմալ: Ա. Օհանյանի բողոքներին ուշադրություն չեն դարձրել՝ պնդելով, որ պետք է գնա զինծառայության:
2012 թվականի մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ա. Օհանյանի առողջական վիճակի համալիր հետազոտության իրականացման, առողջական վիճակի պարզաբանման եւ զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հարցին վերջնական լուծում տալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որին դեռեւս որեւէ պատասխան չի տրվել՝ չնայած այն հանգամանքին, որ գրությանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները արդեն լրացել են:
Արդյունքում, 2012 թվականի հունիսի 8-ին Վանաձորի զինկոմիսարիատից այցելել են Արմեն Օհանյանի բնակարան եւ հայտնել, որ զինկոմիսարիատը սխալվել է Արմեն Օհանյանին բանակ զորակոչելու հարցում եւ ավելացրել, որ չեն զորակոչի բանակ եւ կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հետազոտության՝ հետագա բուժման նպատակով:
Այնուամենայնիվ, Արմեն Օհանյանը ստացել է ծանուցում՝ Գյումրիում անցկացվելիք կենտրոնական բժշկական հետազոտությանը 2012 թ-ի հունիսի 22-ին ներկայանալու համար, որին ներկա է եղել նաեւ Ա. Օհանյանին վիրահատություն կատարած բժիշկը: Վերջինս հայտնել է, որ ինքը ծանոթ է Ա. Օհանյանի խնդրին: Սակայն առանց որեւէ հետազոտություն իրականացնելու Ա. Օհանյանին 2012 թ-ի հունիսի 27-ին զորակոչել են պարտադիր զինվորական ծառայության եւ ներկայումս գտնվում է Լեռնային Ղարաբաղում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաշվի չի առնվել Ա. Օհանյանի առողջական խնդիրները, մասնավորապես ոտքի շրջանում ցավերի առկայությունը, որը ավելի սուր արտահայտվում է քայլելուց, երկար ժամանակ կանգնելուց, եղանակի փոփոխությունից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից խախտվել են Ա. Օհանյանի իրավունքները եւ պահանջում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունից Արմեն Օհանյանի առողջական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել համարժեք գործողություններ: Ա. Օհանյանի առողջական վիճակի վատթարացման եւ դրա հետեւանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Վանաձոր