Լրահոս

02.07.2012 13:51


Ռազմական բժշկի հուղարկավորությանը մասնակցում են նաև ԲՀԿ–ական պատգամավորները

Ռազմական բժշկի հուղարկավորությանը մասնակցում են նաև ԲՀԿ–ական պատգամավորները

Հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված և օրեր անց մահացած ՊՆ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը մասնակցում է սգո թափորը: Երթին միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները՝ Վահե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի  համոզմամբ՝  հասարակությունը  պետք է ընդվզի, որպեսզի  նման ողբերգություններ չկրկնվեն։

–Տեղի ունեցածը սարսափելի է: Ինչպե՞ս հայ մարդը կարող է լինել այդքան գազան և առանց ոչ մի պատճառի սպանել մարդուն: Մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որ մեղավորները պատժվեն: Բայց պետք էլ չէ հարցը քաղաքականացնել,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը