Ինչո՞ւ են մեր հասարակության մեջ «Հարսնաքար»–ի միջադեպի նման բաներ պատահում
Հրավիրված համատեղ ասուլիսին երգչուհի Լիլիթ Պիպոյանը, արվեստագետ Ռուբեն Բաբայանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանն անդրադարձել են «Հարսնաքարի» միջադեպին և դրա հետևանքով զոհված Վահե Ավետյանի հարցի հասարակական հնչեղությանը։
–Ընդհանուր իրավիճակին հարազատ երևույթ եմ ընկալում։ Որովհետև մենք չունենք ազգային հասարակություն։ Փոխարենը ունենք հասարակություն, որը դավաճանել է իր արմատին։ Նման պարագայում տարբեր այլանդակությունններ կարող են լինել։ Այս երևույթները դեռ կշարունակվեն, միանշանակ։ Մենք պետք է սկսենք մանկապարտեզից։ Այսօր ամեն օտարը վերցրել ենք, օտարը խեղդում է մեզ։ Իսկ ամենաբարձր արժեքները ազգային արժեքներն են,–նշել է Սամվել Կարապետյանը։
Հուշարձանագետն ընդգծել է, որ նժդեհականություն դավանողը հայը նման բան չէր անի.
–ՀՀԿ–ն հայտարարում է, որ նժդեհականության գաղափարախոսությունն է կրում։ Ես չեմ ուզում մանրամասնեմ ամեն կուսակցության, բայց...։
Բաբայանն իր հերթին նշել է, որ խնդիրը արժեքային համակարգն է.
–Մեր արժեհամակարգում գրված է «բռնություն», ամեն ինչ մեզ մոտ այդպես է։ Սա հարց լուծելու ձև է, սա արժեքային համակարգ է։ Հանցագործներն ուղղակի բութ գործիքներ են։ Եկեք երևույթներն իրենց անուններով կոչենք. սա թիկնազոր չէ, մատուցող էլ չէ, սա բանդա է, որն ունի իր պարագլուխը։ Հանցագործ է ոչ միայն նա, այլ նաև նրանք, ովքեր ասում են, թե նա հանցագործ չէ, որ ասում են՝ դե, կարող է պատահել։ Բանդա որ ասում եմ, մեղմ եմ ասում, բանդան գոնե նպատակ ունի, իսկ սա սադիզմ է։ Մարդիկ չեն հասկանում, որ այդտեղ չի կարելի հարսանիք անել այդ օրը։ Սպանդանոց չի կարելի գնալ ճաշելու։ Ես հիմա հայտարարում եմ՝ «Հարսնաքար» անունով ռեստորան չեմ ճանաչում, ճանաչում եմ սպանդանոց։
Բաբայանը նշել է, որ համաձայն չէ այն պահանջի հետ, թե պետք է հասնել նրան, որ «Հարսնաքար»–ի տերը՝ Ռուբեն Հայրապետյանը, բարոյապես ու ֆինանսապես սնանկանա, որովհետև.
–Բարոյականի տեսակետից սնանկացնելու որև է տեղ չկա. պիտի մի բան լինի, որ սնանկացնենք։ Բացի այդ, ես կարծում եմ, որ ֆինանսականն այստեղ շատ մանր բան է, այս խնդրի հետ համեմատած։
Լիլիթ Պիպոյանն էլ նշել է, որ այս ամենն օրենքի նկատմամբ հարգանքի բացակայությամբ է պայմանավորված.
–Օրենքի նկատմամբ պետք է լինի հարգանք և վախ։ Մեզ մոտ բոլոր հարցերը լուծելիս ներկա է «սամասուդը»։
Պիպոյանը նկատել է, որ եթե առաջադրվում է «հավատանք, որ փոխենք» կարգախոսը, ապա այն պետք է գործողություններով ապացուցվի.
–Դե թող հիմա ապացուցեն, որ իրոք ուզում են փոխեն։
Երգչուհին կոչ է արել նաև, որ մարդիկ բոյկոտեն «Հարսնաքար»–ում ժամանակ անցկացնելը.
–Մարդիկ պետք է հասկանան, որ դա զզվելի է։ Գոնե նրա համար է զզվելի, որ վաղն իրենք կարող են հայտնվել նույն բռնության կիրառման իրավիճակում։
Լարիսա Ալավերդյանն էլ այդ սպանությունը որակել է «դաժանության սինդրոմ»՝ նշելով, որ այն համատարած բնույթ ունի։
–Հասարակության ճնշումը պետք է լինի հստակ, հետևողական, և մենք պետք է հստակեցնենք, որ ոչ միայն իրավական պատասխանատվություն կա, այլ նաև բարոյական նորմատիվային։

7or.am